Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պուտինը հասկացավ, որ ի դեմս Ալիևի, մեր դեմ ուղղված այդ գործիքը չի կարող ազատ օգտագործել․ Ստ․Գրիգորյան (տեսանյութ)

«Ռուսաստանը չի համարձակվի դիմադրել Եվրոպական քաղաքացիական առաքելությանը» նշում է քաղաքագետ  Ստեփան Գրիգորյանը, անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ի այն հայտարարությանը, որ Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը Հայաստանի սահմանամերձ շրջաններում, կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները:

Ըստ Գրիգորյանի՝ Ալիևը բացատրում է Պուտինին, որ չի կարող շարունակել, պետք է հետ կանգնել։ Քաղաքագետը նշում է, որ Եվրամիության ներկայացուցիչների գործունեությունը Հայաստանում կզսպի Ռուսաստանին և Ադրբեջանին  «Պուտինը հասկացավ, որ ի դեմս Ալիևի, մեր դեմ ուղղված այդ գործիքը չի կարող ազատ օգտագործել»։

Գրիգորյանը կարծում է նաև, որ  ԱՄՆ-ն ողջունում է Հվ Կովկասում Եվրամիության դիտորդներին, քանի որ այդ գործում  ակտիվ է Ֆրանսիան «ԱՄՆ-ի համար ՀՎ կովկասում Ֆրանսիան ավելի կարևոր է, քան Թուրքիան»։

Նա կարևոր համարեց, որ Հայաստանը հնարավորինս կասեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին «ՀԱՊԿ-ի մեջ լինելը նոր վտանգներ է ստեծում։ Սառեցրե՛ք անդամակցությունը կամ դո՛ւրս եկեք»։

Հարցին, թե արդյոք դա ՌԴ-ին դեմ քայլ չի լինի և ինչ կարող ենք այդ դեպքում սպասել, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց «Չեմ կարծում, որ նույնիսկ Պուտինի պես ռեժիմը կհամարձակվի այդ աստիճանի հայ ժողովրդի դեմ դուրս գալ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support