Բացել լրահոսը Փակել լրահոսը
կարմիր խաչ
A A
Հասարակություն

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ներկայացուցիչները հունվարին այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հայ անձանց։

Տեղեկությունը 1lurer-ին հետ զրույցում հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ 

Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո Ադրբեջանում մինչ այս պահը պահվում է 33 անձ: