Բացել լրահոսը Փակել լրահոսը
328248034_906273987179534_4314067124178660696_n
A A
Քաղաքականություն

Ռուբեն Վարդանյանը շփվել է շրջանների ու Ստեփանակերտի բնակիչների հետ (տեսանյութ)

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը Արցախի շրջաններում հանդիպումներից հետո երեկ շփվել է նաև Ստեփանակերտի մի խումբ բնակիչների հետ՝ լսել իրենց, ներկայացրել ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղությամբ Օպերատիվ շտաբի կողմից իրականացվող աշխատանքները։

«Վստահ եմ, որ ժողովրդի հետ արդյունավետ հետադարձ կապի պահպանումը և բնակիչների հետ անմիջական երկխոսությունը չափազանց կարևոր են թե՛ իշխանությունների, թե՛ Արցախի ժողովրդի համար»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Ռուբեն Վարդանյանը։