Բացել լրահոսը Փակել լրահոսը
060220231
A A
Հասարակություն

Քննարկվել է Ընտանիքում բռնության կանխարգելմանն ուղղված նախագիծը

Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը փետրվարի 4-ին մասնակցել է Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությամբ կազմակերպված՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթի վերաբերյալ քննարկմանը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, նախագիծը հեղինակած պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը, Ծովինար Վարդանյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՄԻՊ գրասենյակի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Գլխավոր դատախազի տեղակալ Մանասյանը կարևորել է ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և համերաշխության վերականգնման ուղղությամբ պետության շարունակական քայլերի իրականացումը:

Այդ համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ վերաբերելի օրենսդրության կատարելագործումը մեծ դերակատարում կարող է ունենալ նշված ոլորտի զարգացման առումով, ինչպես նաև նպաստել իրավակիրառ պրակտիկայի արմատավորմանը:

Գլխավոր դատախազի տեղակալ Մանասյանը շեշտել է նաև, որ Դատախազությունն իր լիազորությունների շրջանակում հանձնառու է աջակցել գործընկերներին նշված ոլորտի կատարելագործման ուղղությամբ: