Բացել լրահոսը Փակել լրահոսը
712996image1
A A
Հասարակություն

Թուրքիան ցնցած երկրաշարժն ունեցել է 130 ատոմային ռումբի ուժ

ermenihaber. am-ի հաղորդմամբ, Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ մեկնաբանություններով է հանդես եկել թուրք պրոֆեսոր, անվանի երկրաշարժագետ և երկրաֆիզիկոս Օվգյուն Ահմեդ Էրջանը։ Նշել է, որ Սիրիային սահմանակից Քահրամանմարաշ նահանգում տեղի ունեցած երկրաշարժն ունեցել է 130 ատոմային ռումբի ուժ։

«Երկրաշարժի վայրը չորս հիմնական խզվածքների միացումն է։ Մեռյալ ծովի խզվածք, Արևելյան Անատոլիայի խզվածք, Արաբական վահան և Կիպրոսի աղեղ: Դա ամենամեծ երկրաշարժն էր, որը կարող էր տեղի ունենալ Օսմանիյեի եռանկյունում»,- մասնագիտական պարզաբանումներ է տվել պրոֆեսոր Էրջանը։

Նա կոչ է արել, որ ողջ մնացածները հեռանան փլատակներից, քանի որ ուժեղ հետցնցումներ են դեռ լինելու։