Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

263 արգելափակված մեքենա. Լուսանկարներ (տեսանյութ)

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Ռյա Թազա, Ափնագյուղ, Սարալանջ, Կարմրաշեն, Երնջատափ, Վարդաբլուր, Կոտայքի մարզի Մրգաշեն, Սևաբերդ, Արարատի մարզի Լուսաշող գյուղերում, Ալագյազ-Վարդաբլուր, Ալագյազ-Հնաբերդ, Գետափ-Մարտունի, Ամասիա-Բերդաշեն, Գյումրի Երևան և Երևան-Սևան ավտոճանապարհներին:

Դեպքի վայր ժամանած փրկարարները փետրվարի վեցին  արգելափակումից դուրս են բերել 263 ավտոմեքենա և 466 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: