Բացել լրահոսը Փակել լրահոսը
դաս չկա ԱՐցախ
A A
Հասարակություն

Որոշ դպրոցներում այսօր դաս չի լինի.Արցախի ԿԳՄՍՆ

Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով այսօրվանից ժամանակավորապես կդադարեցվի գազով ջեռուցվող հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և 1-8-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) ու նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։

Գազով ջեռուցվող դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտներն ուսումնական պարապմունքները կշարունակեն համարժեք այլ պայմաններում։

Ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Հայտնում է ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը: