Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Լուսավորվում են Երևանի մետրոպոլիտենի կայարանային համալիրներն ու հարակից տարածքները

Լուսավորման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում Երևանի մետրոպոլիտենի կայարանային համալիրներում և կայարանների հարակից տարածքներում։
 
Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի մետրոպոլիտենը։
 
«Զուգահեռ ընթանում են նաև լուսավորման համակարգերի արդիականացման ծրագրեր։
 
Ձեզ ենք ներկայացնում մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում և հարակից տարածքներում իրականացված աշխատանքների արդյունքները»,- գրված է հաղորդագրությունում։