A
A
Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է
Աջակցիր «Ա1+»-ին«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: