Բացել լրահոսը Փակել լրահոսը
FB_IMG_1676521015676
A A
Հասարակություն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Փետրվարի 15-16-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Արագած գյուղում և Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա և 5 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: