Սպասվում է ձյուն
Աջակցիր «Ա1+»-ինԱռաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Փետրվարի 16-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային գոտիներում՝ բուք։
Փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան` 4-6 մ/վ: Փետրվարի 16-21-ը սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, գիշերը` 12-14 աստիճանով:
Երևան քաղաքում՝ Փետրվարի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի փետրվարի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 15.70C (2016 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -11.40C (1976 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 0.60C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈ