A
A
Լարված իրավիճակ. քաղաքացիները չեն ուզում դուրս գալ ՊՆ նախկին շենքից. Լուսանկարներ
Աջակցիր «Ա1+»-ինՊաշտպանության նախարարության նախկին վարչական շենքի առջև լարված իրավիճակ էր,որն ուղեկցվում էր ոստիկանների ու քաղաքացիների միջեւ միջադեպերով:
Այնտեղ ապաստանած քաղաքացիները չեն ուզում ազատել տարածքը հակառակ կառավարության որոշման: Կան բերման ենթարկվածներ։
Կառավարության` 2022 թ. ապրիլի 15-ի որոշումով ՊՆ-ին պատկանող 71 միավոր գույք, այդ թվում՝ ՊՆ նախկին վարչական շենքը, զորամասեր, շենք-շինություններ, հողամասեր, զինավաններ, ամրացվել էին Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ օտարելու կամ այլ նպատակով տնօրինելու նպատակով։