A
A
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Իրաքյան Քուրդիստանի նախագահի հանդիպումը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Իրաքյան Քուրդիստանի նախագահի հանդիպումը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հանդիպումը: Զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական համագործակցության շարունակական զարգացումը և նշել, որ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները տարեցտարի աճում են: Այդ համատեքստում, կարևորվել է գործարար կապերի ընդլայնումն ու խորացումը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ: