Բացել լրահոսը Փակել լրահոսը
FB_IMG_1676868866386
A A
Հասարակություն

Արգելափակված մեքենաներ եւ քաղաքացիներ

 Փետրվարի 19-20-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում և Շիրակի մարզի Աշոցք գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 17 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: