Բացել լրահոսը Փակել լրահոսը
FB_IMG_1676880673110
A A
Հասարակություն

Հրդեհ խմորեղենի արտադրամասում

 Փետրվարի 20-ին, ժամը 11։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա․ Բաբաջանյան փողոցում գտնվող խմորեղենի արտադրամասից ծուխ է նկատվում։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։35-ին, մարվել՝ 11։42-ին։

Այրվել են մալուխներ և էլեկտրական հաշվիչներ։