Բացել լրահոսը Փակել լրահոսը
FB_IMG_1676881255908
A A
Հասարակություն

172 արտակարգ դեպք՝ մեկ շաբաթում

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը: Փետրվարի 13-ից 19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 435 դեպք, որից 172-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 105, փլուզման, պայթյունի, երկաթգծի ուղիներին պատահարի, ձնահյուսի, երկրաշարժի՝ 1-ական, մերկասառույցի՝ 7, զինամթերքի հայտնաբերման՝ 3, թունավորման՝ 5, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 46, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 142, ինքնասպանության փորձի՝ 6, կեղծ ահազանգի՝ 6, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 24, հրդեհի կեղծ կանչի՝ 28 և 58 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 44 դեպք:

Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 76 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 44 տրանսպորտային միջոց: Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 75, զոհվել՝ 8 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 4 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները: