A
A
Հարգանքի տուրք Ստեփանակերտում.Արցախի երեք պաշտոնյաները միասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 20-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր:
Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35 -րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի նախագահ Ա. Թովմասյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան ազգային- ազատագրական շարժման ընթացքում իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակին:
Ծաղկեպսակ է դրվել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում՝ որպես հարգանքի նշան Հայրենական Մեծ ու արցախյան պատերազմներում նահատակված արցախցիների հանդեպ:
Հուշահամալիրում էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պատգամավորներ: