Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Վարդենիսի տուն-ինտերնատ. խոշտանգումներ պացիենտների նկատմամբ. ինչու՞ է դա հնարավոր (տեսանյութ)

Բանախոսներ՝ -Լաուրա Գասպարյան՝ ՀՀ ՄԻՊ Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ -Մարիետա Թեմուրյան՝ ՀՔԱՎ սոցիալ-առողջապահական ծառայությունների մշտադիտարկման մասնագետ -Մուշեղ Հովսեփյան՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրաժարվեց մասնակցել քննարկմանը՝ հղում անելով անմեղության կանխավարկածին և հիմնավորմամբ, թե գործը նախաքննության փուլում է: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության,

Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենն իրականացրել է մի շարք ապօրինություններ: Ըստ տեղեկությունների՝ տնօրենը բուժվողներին ենթարկում է խոշտանգման և հանձնարարում, որ նրանց չտրամադրեն հասանելիք ծխախոտի չափաբաժինը և օրվա ճաշացանկով նախատեսված սնունդը: