Բացել լրահոսը Փակել լրահոսը
FB_IMG_1676887172867
A A
Հասարակություն

Ապարանյան ձմեռ՝ Լենինի սարին

Փետրվարի 25-ին ժամը 12։00-ից մինչև 16։00 Ապարան քաղաքից 2 կմ հեռավորության վրա գտնվող 2050-2200մ բարձրություն ունեցող Խաչասարի (Լենինի սար, Ապարան-Լուսագյուղ ճանապարհին) հատվածում տեղի կունենա «Ապարանյան ձմեռ- 2023» միջոցառումը, որի նպատակն է զարգացնել ձմեռային տուրիզմը, կազմակերպել համայնքի բնակիչների և զբոսաշրջիկների ակտիվ հանգիստը և հետաքրքիր ժամանցը։

Նախատեսվում են մրցութային, սիրողական խաղեր, ցուցադրական ելույթներ, պար, խարույկ, վառարաններ, պլեճ, ազգային և բազմազան ուտեստներով տաղավարներ, արվեստի դպրոցի սաների աշխատանքների ցուցադրություններ:

Մրցութային խաղերի հաղթողները ստանալու են դրամական պարգևներ, պատվոգրեր: Միջոցառմանը կմասնակցեն Ապարան համայնքի 22 վարչական տարածքների բնակիչներ, Հայաստանի տարբեր մարզերից հյուրեր, մարզիկներ, զբոսաշրջիկներ, ՀԿ-ներ, միջազգային և պետական կառույցների ներկայացուցիչներ և այլ հետաքրքրված անձիք։ [