Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ինչի՞ պիտի ՀՀ-ն միջանցք տա, որ չտալն էլ Փաշինյանը դիտարկի իր համար որպես հերոսություն. Ղազարյան (տեսանյութ)

«Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը կոնկրետ հակադրվել է Ռուսաստանի հետ, այլ Ադրբեջանը Հայաստանի թույլ իրավիճակը տեսնելով իր շահերն է առաջ տանում» այս մասին նշում է Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ լիազոր նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։  

Ըստ Ղազարյանի, Ալիևը հասել է հաջողությունների, որը նույնիսկ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա․ «Ինչի պիտի ՀՀ-ն միջանցք տա, որ չտալն էլ Փաշինյանը դիտարկի իր համար որպես հերոսություն»։

Անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, որ պատրաստ է բանակցել Ղարաբաղի ժողովրդի հետ, սակայն ոչ Ռուբեն Վարդանյանի հետ, Ղազարյանը նշեց․ «Ռուբեն Վարդանյանը նույնիսկ Արցախի վարչապետը չի, Արցախի Հանրապետության նախագահը Արայիկ Հարությունյանն է։ Հիմա հարց է առաջանում, թե ինչու պետք է Ալիևը Ռուբեն Վարդանյանի հետ բանակցի, եթե Ալիևը ուզում է բանակցի, ապա պետք է բանակցի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ»։

Հարցին, թե ինչու է Ռուբեն Վարդանյանը Արցախում պետնախարար նշանակվել, Ղազարյանը չկարողացավ պատասխանել․ «Ինձ էլ է այդ հարցը հետաքրքրում, դա տարակուսելի է»։

Ըստ նրա, Հայաստանը ընդունել է, որ Արցախը պետք է հանձնվի Ադրբեջանին և հիմա իրականացվում է դրա փաստաթղթավորման իրավական ամրագրման գործընթացը։

Մանրամասները՝ տեսանյութում։