Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Իշխանությունը ձգտում է, որ Հայաստանը դառնա հերթական Ուկրաինա կամ Սիրիա․ Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)

«Այն ինչ-որ չի անում օրվա իշխանությունը, պետք է անի հասարակությունը։ Արցախը հայտնվել է ծանր իրավիճակում, բայց այսօր պահանջվում է նույնը, ինչ-որ եղել է 1988թվականին»,-  այս մասին ասում է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին։

Ըստ Ալավերդյանի, արևմուտքը պետք է պատժի ենթարկի Ադրբեջանին և Թուրքիային` 44-օրյա պատերազմի համար

 «Արևմուտքը ցանկանալով իրենից հեռու պահել վտանգները, փորձում է  ի կեր տալով Արցախը ինչ-ինչ լուծումներ առաջարկել»։

Լարիսա Ալավերդյանը նշում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն, եթե Հայաստանը ենթարկվի Թուրքիայի ցեղասպանական քաղաքականությանը։

Օրվա իշխանությունը ձգտում է, որ Հայաստանը դառնա հերթական Ուկրաինա կամ Սիրիա «Օրվա իշխանությունը արել է ամեն ինչ, որ ձեռք չբերելով նոր դաշնակիցներ, խռովել հներից»։

Մանրամասները՝ տեսանյութում։