Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG-20220824-WA0009
A A
Բիզնես Հասարակություն

 Ձեր տունը՝  դրախտավայրում․ գնիր կամ վարձակալիր բնակելի տարածք Սեւանի ափին

Երեւանից 99 կմ հեռավորությամբ՝ Սևանի ափին գտնվող Դրախտիկ գյուղը  գեղեցկությամբ, գրաված դիրքով լիովին համապատասխանում է  իր անվանը:

Հենց այստեղ՝ այս դրախտային պայմաններում, արդեն  հնարավոր է  ժամանակակից պահանջներին համապատասխան անցկացնել հանգիստը, վայելել Սեւան  հրաշքը՝ բոլոր հմայքներով։  

Եւ ոչ միայն վայելել, այլեւ ունենալ սեփական տանիքը:

Սևանի Ազգային Պարկի այդ տարածքում վարձակալած հողատարածքների վրա այսօրվա պահանջներից, հնարավորություններից ու ցանկություններից ելնելով  ստեղծվել է հանգստի գոտի:

Այստեղ ցանկացած ոք կարող է ունենալ իր տարածքը՝ գնելով կամ վարձակալելով փոքրիկ, հարմարավետ և ժամանակի ոճով ու շնչով կառուցված շինությունը։

1,5 հեկտար ափամերձ տարածքի վրա կառուցված է մոտավորապես 65 միավոր քոթեջ, բնակարան, հյուրատուն, հյուրանոցային համար: Ծրագիրն իր մեջ ներառում  է նախագծում, կառուցապատում, գույքի իրացում և սպասարկում:

 Խոհանոցային կահույքով, ջեռուցման համակարգով և բոլոր կենցաղային հարմարություններով ապահովված տարածքները կվաճառվեն հնարավորինս մատչելի գներով և հասանելի կլինեն բոլոր խավերին: Վաճառքն իրականացնում է կառուցապատողը:

Տարածքներն ունեն լճին նայող դիրք, հարմար են ակտիվ և պասիվ հանգստի անցկացման համար: Լճին հարող կառուցապատվող տարածքը ունենալու է այգի, լողավազան, բակային խոհանոց և այլ հնարավորություններ:

Գույքի գնման նպատակով կա պայմանավորվածություն Հայաստանի բանկերի հետ՝ հիփոթեքային վարկերի երկարատև տրամադրման համար՝ 20 տոկոս կանխավճարով, մնացած գումարը 10-30 տարվա ընթացքում մարելու պայմաններով:

Սևանի Դրախտիկ –Շորժա ափամերձ տարածքում ստեղծված հանգստի գոտիև կխթանի հայաստանցու և սփյուռահայության հանգստի կազմակերպման գործընթացը՝ ժամանակակից պահանջներին համապատասխան։

 Մանրամասների համար զանգահարել  +374 55 200707  եւ +374 93984400 հեռախոսահամարներով: