Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ոստիկանության հայտարարություն
A A
Հասարակություն

Գողություն տերմինալից

Փետրվարի 25-ին ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Դպրոցականների փողոցում անհայտ անձը փորձում է կոտրել վճարային տերմինալը:

Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ Մասիսի ոստիկանները Հերացու փողոցում հայտնաբերել, վճարային տերմինալից գողություն կատարելու համար ձերբակալել և բաժին են տեղափոխել գյումրեցի 25-ամյա մի երիտասարդի:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 500 և 100 անվանական արժեքով 170 մետաղադրամ և բժշկական ձեռնոցներ: Երիտասարդը հայտնել է, որ Դպրոցականների փողոցի տերմինալի սենսորային էկրանը տեղահանել և գողացել էր մետաղադրամները: Կազմված փաստաթղթերը, գողոնը և երիտասարդը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին: