Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԻՆ
A A
Հասարակություն

Ավտովթար Կապանում.կան տուժածներ

 Մարտի 2-ին, ժամը 22:26-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ս․ Ս․, ծնված 1983 թ.) և «Toyota Camry» (վարորդ՝ Ռ․ Հ․, ծնված 1981 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Վ․ Օ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Տուժածները հոսպիտալացվել են Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: