Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ռուսաստանը Ադրբեջանի հետ համահունչ է վարվում Արցախի և Հայաստանի դեմ․ Էդվարդ Անտինյան (տեսանյութ)

«Ռուսաստանը Ադրբեջանի հետ համահունչ է վարվում Արցախի և Հայաստանի դեմ» այս մասին նշում է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին։

 Հարցին, թե կիրակի առավոտյան Արցախում ադրբեջանական ագրեսիան որքանով կապ ունի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Ադրբեջան կատարած այցի հետ, Անտինյանը ասաց 

«Լավրովի հետ կապ ուներ այնքանով, որքանով ՌԴ-ն պարբերաբար ցույց է տալիս, որ ապակայունացնում է Հայաստանը։ Նա ուզում է ցույց տալ, որ Հայաստանը չի կատարում իր գործընկերային պարտավորությունները ՌԴ-ի հետ կապված»։

Ըստ Անտինյանի, Արևմուտքը պատրաստ է Հայաստանին լսել և հասկանալ 

«Հայաստանը փորձում է Արցախի խնդիրը միջազգայնացնել, բայց այնպես չէ, որ ՀՀ-ն մեծ հնարավորություններ ունի մանևրելու։ Արցախի իշխանությունները դա թույլ չեն տալիս։ Արցախի իշխանությունները հարցի կարգավորումը պատկերացնում են Ռուսաստանի փաթեթով»։

 Անտինյանի կարծիքով, Արևմուտքը պատրաստ է Հայաստանին լսել և հասկանալ, իսկ ՌԴ-ն պարզապես ապահովում է Ադրբեջանի շահերը 

«Ադրբեջանը մտածում է, որ  ՌԴ-ի շահերից է բխում Թուրքիայի և Ադրբեջանի շահերի սպասարկումը, բայց հարց  է առաջանում, թե արդյո՞ք Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն։  Ադրբեջանը ցանկանում է ստանալ ավելին՝ խաղաղության պայմաններում»

Քաղաքագետը նշում է, որ Հայաստանը ժամանակին հավատարմության երդում է տվել Ռուսաստանին, սակայն դա սխալ քայլ է եղել և հիմա հարկավոր է փոխել արտաքին քաղաքական վեկտորը «Հայաստանի իշխանությունները չպետք է կաշկանդվեն, թե ժամանակին ում ինչ խոստում են տվել»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։