Բացել լրահոսը Փակել լրահոսը
331539276_231212812703099_7545854443545321910_n
A A
Հասարակություն

Մեծահասակներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` բավարար․ Սյունիքի մարզպետարան

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր դպրոցական ավտոբուսի վթարի վայր այցելելուց հետո եղել է Կապանի բժշկական կենտրոնում․ նա շրջել է հիվանդասենյակներում, տեղեկացել բուժում ստացող ուղևորների առողջական վիճակի մասին։
 
Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։
 
«Երեխաների առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար:
 
Մեծահասակներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` բավարար:
 
Նշենք, որ վթարից տուժածների բուժօգնությունն առավել արագ ու արդյունավետ կազմակերպելու համար Կապանի բժշկական կենտրոն լրացուցիչ բժիշկ մասնագետներ են տեղափոխվել նաև Գորիսի ու Քաջարանի ԲԿ-ներից»,- գրված է հաղորդագրությունում։