Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես Տեսանյութեր

Ամերիաբանկը DigiTec-ում ներկայանում է ֆինթեք միջավայրով և բազում անակնկալներով (տեսանյութ)

Ամերիաբանկը DigiTec-ում ներկայանում է վերջինիս պատմության մեջ երբևէ եղած ամենամեծ տաղավարով՝ А space-ով՝ գեղեցիկ, վառ ու ոգեշնչող ֆինտեք միջավայրով, թեմատիկ հատվածներով, հագեցած ծրագրով եւ բազում  անակնկալներով։

Բանկի  թվային վաճառքների և փորձառնության բաժնի ղեկավար Ռուզաննա Գրիգորյանը նշում է․ «Լուսանկարվելու բոլոր սիրահարներին նաև հրավիրում ենք մասնակցել մեր ՝ «Ես I spase» ում մրցույթին, պետք է մասնակիցը նկարվի մեր А space-ի մեր տաղավարում, տեղադրի ինստագրամում նկար, նշի Ամերիաբանկի և Ամերիա սփեյսի էջերը և ստանա հնարավորություն մասնակցելու apple watch 8ի խաղարկությանը»։

«Ես A space-ում» տաղավարը միտված է ներկայացնել այն սկզբնական Ա կետը,  որը մարդկանց ոգեշնչում է և առաջ մղում դեպի նպատակների իրագործում։  Սա Ամերիաբանկի միակ տաղավարը չէ։

Երկրորդը A motion տաղավարն է, որտեղ մասնակիցները էլեկտրական հեծանիվ  վարելով աջակցում են re Armenia  բարեգործական հարթակի Զլինկ նախագծին։ Իսկ A talk հատվածում այցելուները 3 օր շարունակ կարող են մասնակցել ֆինթեքին նվիրված զրույցների և քննարկումների` Ամերիաբանկի մասնագետների և գործընկերների հետ։

Ամերիբանկը մեկ անակնկալ ևս ունի։ Հնարավորություն կա  մասնակցել iPhone 14promax սմարթֆոնի խաղարկությանը` մարտի 3-ից 25ը ներառյալ my Ameria հավելվածով առնվազն մեկ գործարք կատարելով։

Հավելենք, որ ցուցահանդեսի բոլոր օրերին Ամերիաբանկի տաղավարն ունենալու է աստղային հաղորդավարներ։

Մանրամասները՝ տեսանյութում։