A
A
«15 զինծառայողներից 8-ի դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները ստացել ենք». Նորայր Նորիկյան
Աջակցիր «Ա1+»-ինՓաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հարգելի բարեկամներ
Հայտնում եմ Ձեզ, որ այսօր ստացել ենք Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից 8-ի դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները։
Ըստ փորձաքննության եզրակացության հետևությունների՝ զինծառայողների մահը վրա է հասել "Ածխածնի մոնօքսիդով /Շմոլ գազ/ և այրվածքային շոկից"։
Փորձաքննության ենթարկված 8 զոհված զինծառայողների մոտ թմրանյութեր և հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել։
Զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպումից և եզրակացությունների մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո հնարավորինս սեղմ ժամկետում հանդես կգանք հայտարարությամբ ու կներկայացնենք տուժող կողմի դիրքորոշումներն ու անելիքները։