A
A
Երկրաշարժի զոհերի թիվը Թուրքիայում հատել է 48․000-ը. ermenihaber.am
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն նոր տվյալներ է հայտնել փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժների զոհերի թվի վերաբերյալ։ Ըստ այդ տվյալների՝ զոհերի թիվը կազմում է 48․448 մարդ։
Նա նշել է, որ օտարազգիների թիվը կազմում է 6660, իսկ 1615 մարդու ինքնություն դեռևս պարզվում է։
«21․000 կոնտեյներից կազմված 23 վրանային ավաններում ապաստանել է 85․000 բնակիչ, նաև 433․036 վրան է տեղադրվել աղետի գոտիներում»,-ասել է նա։
Անդրադառնալով գալիք ընտրություններին՝ նախարարաը նշել է, որ աղետից տուժած բնակիչները կքվեարկեն այն վայրերում, որտեղ ժամանակավորապես հաստատվել են և այդ հարցում նրանց կօգնեն e-devlet էլեկտրոնային համակարգը, մատնահետքով աշխատող համակարգը և մի շարք համապատասխան աշխատակիցներ։