A
A
Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել․ տեսանյութ
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի հյուսիս-արևմուտքում՝ Ստամբուլից 250 կմ հեռավորությամբ, 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Anadolu գործակալությունը՝ Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությանը հղումով։
Նշվում է, որ ցնցումների էպիկենտրոնը եղել է Բոլու քաղաքում։ Օջախն ընկած է եղել 8,13 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Երկրաշարժի պատճառով բազմաթիվ քաղաքացիներ խուճապահար դուրս են եկել փողոց։ Այն զգացվել է անգամ Ստամբուլի որոշ հատվածներում։
AFAD: Bolu'da saat 13.55'te 4,8 büyüklüğünde deprem meydana geldi https://t.co/4xJkSnL0tr pic.twitter.com/koZSEr16Pa
— ANADOLU AJANSI (@anadoluajansi) March 16, 2023