A
A
Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերը վերածվել են բախումների (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների: Փարիզի կենտրոնում բողոքի ակցիաներին մասնակցելու համար բերման ենթարկվածների թիվը հասել է 217-ի:
Երեկ կեսօրից հետո մարդիկ սկսել են հավաքվել Ազգային ժողովի շենքի մոտ։ Երբ վարչապետ Էլիզաբեթ Բորնը հայտարարել է Սահմանադրության 49.3 հոդվածի օգնությամբ օրենքն ընդունելու մասին՝ առանց պատգամավորների հավանության, հազարավոր մարդիկ հավաքվել են Համաձայնության հրապարակում։
Երեկոյան բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև