Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ազատ գյուղի զինվորական կացարան
A A
Հասարակություն

Ձերբակալվել է սպան, որը բենզինով փորձել էր վառել Ազատ գյուղի զինվորական կացարանի վառարանը․ Նորայր Նորիկյան

Այն սպան, որը բենզինով փորձել է վառել զինվորական կացարանի վառարանը, ձերբակալվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում, նախնական տվաներով հրդեհից մահացած 15 զինծառայողների տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորիկ Նորիկյանը։

«ՀՀ քննչական կոմիտեն քիչ ատաջ հաստատել է, որ Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով այսօր ձերբակալվել է կապիտան Եղիշե Հակոբյանը, և ներկայումս դատարանում քննվում է նրա կալանավորման հարցը։

Խոսքը վերաբերում է այն սպային, ով բենզինով փորձել է վառել զինվորական կացարանի վառարանը»,- գրել է նա։