Բացել լրահոսը Փակել լրահոսը
Շոլց-2
A A
Քաղաքականություն

Գերմանիայի կանցլերի համոզմամբ՝ ՄՔԴ-ի՝ Պուտինին կալանավորելու օրդերը ցույց է տալիս, որ ոչ ոք օրենքից վեր չէ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ողջունել է Միջազգային քրեական դատարանի՝ (ՄՔԴ) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու մասին որոշումն ու շեշտել՝ այն ցույց է տալիս, որ ոչ ոք օրենքից վեր չէ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Շոլցի՝ Տոկիոյում մամուլի ասուլիսի ժամանակ հնչած խոսքերը մեջբերել է Reuters-ը:

«Միջազգային քրեական դատարանը ռազմական հանցագործությունները հետաքննելու համապատասխան կառույցն է: Փաստն այն է, որ ոչ ոք չի կարող օրենքից վեր լինել, և դա պարզ է դառնում հենց հիմա»,- նշել է նա:

Մարտի 17-ին Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման միջազգային օրդերներ է տվել: