Բացել լրահոսը Փակել լրահոսը
FB_IMG_1679282871647
A A
Հասարակություն

Հրդեհ պահեստում

 Մարտի 20-ին, ժամը 02։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիայի փողոցում այրվում է պահեստային տարածք։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։45-ին, մարվել՝ 04։11-ին։

Մոտ 40 քմ տարածքում այրվել են պոլիէթիլենային տոպրակներ, կախովի առաստաղից մոտ 4 քմ հատված և էլեկտրական վահանակ: