«ՏԱՇԻՐ-2011»-ը տեղի կունենա ապրիլի 3-ին
Ապրիլի 3-ին Կրեմլի Պետական Պալատում տեղի կունենա «ՏԱՇԻՐ-2011» Համահայկական երաժշտական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Ակնկալվում է, որ այս անգամ այդ արարողությունը ավելի տեսարժան ու գունեղ է լինելու:
Հանդիսատեսին սպասում են հագեցած համերգային ծրագիր, կատակերգական ելույթներ, ինչպես նաեւ անակնկալներ:
Այս տարվա անվանակարգերում ընդգրկված են` Թաթա Սիմոնյանը, Ջիվան Գասպարյանը, Նունե Եսայանը, Շուշան Պետրոսյանը, Ռազմիկ Ամյանը, Արման Հովհաննիսյանը, ինչպես նաեւ Արմենչիկը, Էմմին ու Լուսինան:
Արարողության անցկացման պատմության մեջ առաջին անգամ հատուկ հյուրեր կլինեն Լարա Ֆաբիանը, Տոտո Կուտունյոն, Ստաս Միխայլովը, Մանոլոն, "Comedy Club"-ը: Երաժշտական մրցանակի հանձնման արարողությունը վարելու են Նիկոլայ Բասկովը, Օկսանա Ֆյոդորովան, Վերա Բրեժնեւան, Գարիկ Մարտիրոսյանը, Քսենիա Սոբչակը, Մարկ Սաղաթելյանը: