A
A
ՍԱՏՄ-ն չի նշում, թե որ արտադրողների մոտ են խնդիրներ հայտնաբերվել. Բաբկեն Պիպոյան
Աջակցիր «Ա1+»-ինԻրազեկ և պաշտպանված սպառող ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն անդրադարձել է ՍԱՏՄ-ի՝ օրերս հրապարակված տեղեկատվությանը՝ կաթնամթերքի շուկլայում ուսումնասիրության վերաբերյալ։
Նա մասնավորապես նշել է․
«Տարիներ շարունակ նշվել է(այդ թվում պետական կառույցի կողմից), որ հաղորդակցումը համարվում է վերահսկողության գործիք: Արտադրողի մոտ հայտնաբերված խնդրի հանրայնացումը միշտ դիտարկվել է, որպես սանկցիոն գործիք: Խոշոր արտադրողները միշտ պատրաստ են եղել տուգանվել մի քանի անգամ ավելի, միայն թե իրենց խնդիրը հանրային դաշտում չհայտվնի: Իսկ այստեղ շատ «թափանցիկ» նշվում է, որ
ՉԻ նշվում, թե որ արտադրողների մոտ են խնդիրներ հայտնաբերվել: Չի նշվում, թե ի՞նչ չէին արել կամ ի՞նչ էին արել, որ անհամապատասխան ապրանք էր հայնվել շուկայում:
Ահա թե ինչպես է սպառողի իրավունքը ձևափոխվում տնտեսվարողի իրավունքի:
Հ.Գ. Ահա թե ինչու պետք չի զարմանալ, երբ կիրառվում են սահմանափակումներ և պաշտոնական մակարդակում հանրայնորեն խոսում վատ վերահսկողությունից»: