A
A
Գյումրու շտապբուժօգնության վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բուժքրոջ հետ կանչի վայր մեկնելիս վթարի է ենթարկվել. shamshyan.com
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ ապրիլի 7-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում, գրում է Shamshyan.com-ը։
Ժամը 20։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Բագրատունյաց օղակում բախվել են Հաբետ Սարգսյանի վարած շտապօգնության ավտոմեքենան և Սամսոն Վարոսյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Հ․ Սարգսյանը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի ու այդ վիճակով էլ Գյումրու շտապբուժօգնության հերթապահ բժշկուհու հետ մեկնելիս է եղել կանչի վայր։Իսկ արդեն վթարի վայրում Հ․ Սարգսյանը փորձել է պարեկներին մոլորեցնել, սակայն դա նրան չի հաջողվել։