Բացել լրահոսը Փակել լրահոսը
140
A A
Հասարակություն

Երևանում ձերբակալել են Մոսկվայի իրավապահների կողմից դասալքության մեղադրանքով հետախուզվող անձի

Հայաստանի իրավապահները Երևանում ձերբակալել են 23-ամյա երիտասարդի, ով Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում է դասալքության մեղադրանքով։ 

Այս մասին հայտնեցին Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝  ապրիլի 7-ին Երևանի Նար-Դոսի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Մարաշի բաժանմունք է տեղափոխվել Մոսկվայի իրավապահների կողմից դասալքության մեղադրանքով հետախուզվող 23-ամյա Յուրի Տ․-ն։ 

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել զինվորական հսկողությունը:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: