Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_Հրդեհ Այնթապ գյուղում
A A
Հասարակություն

Հրդեհ է բռնկվել Այնթապ գյուղի տներից մեկում

 Ապրիլի 9-ին, ժամը 06։51-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Այնթապ գյուղի 8-րդ փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:31-ին, մարվել՝ 07:45-ին: Այրվել են տան հյուրասենյակի կախովի առաստաղը՝ մոտ 10 քմ և կահույքը: