Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Աբրահամյան
A A
Քաղաքականություն

Այդ ինչպե՞ս չի ֆիքսվել ադրբեջանցիների անցումը սահմանագծից 19-20 կմ խորք ներթափանցելու պայմաններում

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
 
Դեռևս անհայտ հանգամանքներում ՀՀ սահմանագիծը Նախիջևանի կողմից հատած ադրբեջանցի զինծառայողներից մեկին բռնել են Սիսիանի համայնքի Աշոտավան գյուղում:
Ավելի վաղ նրանց ֆիքսած են եղել համայնքի մեկ այլ գյուղում՝ Բնունիսում:
 
Հատկանշական է, որ ըստ առկա լուրերի, ադրբեջանցուն առաջինը ֆիքսել են են ոչ թե համապատասխան կառույցների ներկայացուցիչները, այլ տեղի բնակիչները:
Ուշագրավ է, որ տվյալ գյուղը՝ Աշոտավանը, ուղիղ գծով հեռու է Նախիջևանի հետ սահմանագծից 19-20 կմ, իսկ ճանապարհով բնականաբար ավելի շատ, Բնունիսը՝ մոտ 15-16 կմ:
 
Թե ինչպես չի ֆիքսվել ադրբեջանցիների անցումը սահմանագծի հատվածում՝ խնդրի միայն մի մասն է, թե ինչպես դա չի ֆիքսվել երկրի ներքին անվտանգության համար պատասխանատու մյուս կառույցների կողմից 19-20 կմ խորք ներթափանցելու պայմաններում, դա էլ լրիվ այլ հարթության խնդիր է:
 
Միջադեպի ողջ մանրամասները դեռևս հայտնի չեն պետական կառույցներից տրվող սուղ տեղեկատվության պայմաններում և ամբողջական գնահատականների համար դեռևս որոշ էլեմենտներ բացակայում են:
 
Իսկ ներկայումս հիմնական տեղեկատվությունը ստացվում է տարբեր ոչ պաշտոնական աղբյուրներով, որոնք լրացուցիչ ֆիլտրացիայի ու ճշգրտման կարիք ունեն: