Բացել լրահոսը Փակել լրահոսը
կայծակ, անձրև
A A
Հասարակություն

Սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ եւ քամու ուժգնացում

Ապրիլի 12-ի երեկոյան ժամերին և 13-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

 

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 12-ի ցերեկը, 13-14-ը շրջանների զգալի մասում, 17-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և ամպրոպ։ Ապրիլի 13-14-ը լեռնային առանձին շրջաններում տեղումները սպասվում են թաց ձյան տեսքով։ Ապրիլի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 4-6 մ/վ, 12-14-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 13-ին, 14-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

 Երևան քաղաքում

Ապրիլի 12-ի կեսօրից հետո, 13-14-ը, ժամանակ առ ժամանակ, սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ապրիլի 12-13-ը քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ։ Ապրիլի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Երևան քաղաքի ապրիլի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                  29.6°C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                    -1.5°C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`                 11.6°C



ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ