Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Նոր տեսակի ականանետերից են կրակել, ու ադրբեջանական մամուլը խառնվել է իրար․ Արամ Սարգսյան (տեսանյութ)

 «Նման հավասարազոր հակադարձում, ինչ երեկ է եղել, վերջին մեկ-երկու տարում չէր եղել։ Եթե սխալվում եմ, ՊՆ-ն թող ինձ ուղղի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Տեղ գյուղի շրջակայքում տեղի ունեցած զինված բախմանը։

Ա․ Սարգսյանը վստահ է, որ այդ ժամանակ հայկական կողմը կիրառել է նաև անօդաչու թռչող սարք, որը եղել է հայկական արտադրության։ Պատմում է, որ այդ ժամանակ բանակցություններն ինչ-որ պահի հայհոյանքի են վերածվել, հետո՝ ձեռնամարտի։ Ու քանի որ ադրբեջանցիները քիչ են եղել, վախեցել են, որ կծեծվեն, փախել են։ Հետո օդ են կրակել, հետո արդեն՝ մեր զինվորների վրա, և իրավիճակը վերածվել է զինված բախման։ Իսկ Ադրբեջանին ամենաշատը զայրացրել է այն, որ երեկ տեղի ունեցածը նկարահանվել է, նրանք չեն պատկերացրել, որ այնտեղ տեսախցիկներ կլինեն։

Անդրադառնալով երկու շաբաթ առաջ Տեղ գյուղում տեղի ունեցած միջադեպին՝ Ա․ Սարգսյանն ասում է, ադրբեջանցիները չէին կարող գալ և այնտեղ դիրքեր դնել, եթե նախապես չիմանային, որ ռուս խաղաղապահները դուրս են գալու։

«Ըստ պայմանավորվածության՝ մեր և նրանց դիրքերը ռուս խաղաղապահներից պետք է 1 կմ հեռավորության վրա լինեն։ Այլ խնդիր է, որ խաղաղապահներն ավելի շատ ադրբեջանցիների հետ են համագործակցում։ Եվ բոլոր տեղերը, որտեղ ռուսները դուրս են գալիս, արագ ադրբեջանցիներն են մտնում։ Մերոնք չէին կարող գալ, որովհետև խաղաղապահները չէին թողնի»,- հավելում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։