Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2023-04-12 212207
A A
Հասարակություն

Մեր բանակի հետ, ով ուզենա խաղա, լուրջ հակահարված կստանա՝ համոզված է «Ապրելու երկրի» ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը․ Առավոտ

 Ապրիլի 11-ին Ադրբեջանի հերթական սադրանքից հետո Սյունիքի մարզի Տեղ համայնքում իրավիճակը այս պահին չնայած լարված է, բայց խուճապ չկա։ «Ոչ մի կրակոց չկա, հանգիստ է, ասեմ՝ որ գյուղերից ոչ մեկը դուրս չի եկել»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Արգամ Հովսեփյանը։

Երեկ նա ամբողջ օրը իրադարձությունների կիզակետում է եղել։ Պատմում է՝ սկզբում հատուկենտ կրակոցներ էին լսվում։ Արգամ Հովսեփյանը իջնում է Տեղ համայնքի այն վայրը, որտեղ հայկական կողմը ինժեներական աշխատանքներ էր իրականացնում։ «Իրենք մեր հողում նստած՝ քշեցին եկան մեր հողում ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր զինվորականների վրա, որպեսզի արգելեն։ Գնալով դրանց թիվը շատացավ, օգնություն եկան իրենց ու սկսեցին բրդել, ձեռնամարտի բռնվեցին հայ զինծառայողների հետ։ Ու հանկարծ դրանք հանկարծակի սկսեցին կրակ բացել մեր ուղղությամբ»,-պատմում է Արգամ Հովսեփյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում