Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captureզ
A A
Հասարակություն

Երիտասարդը մեքենան կայանել է Դավթաշենի կամրջի վրա և ցած նետվել

Ապրիլի 13-ին, ժամը 15:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են Գ. Մ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենան կայանել է Դավթաշենի կամրջի վրա, անցել վտանգավոր եզրագիծն ու իրեն ցած նետել։