Բացել լրահոսը Փակել լրահոսը
340993803_772029687802682_716291330161769901_n
A A
Հասարակություն

«Տիտան» բանզալցակայանում բենզինը թափվել է ասֆալտին․ առկա է հրդեհի բռնկման վտանգ

Ապրիլի 13-ին, ժամը 11:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հ. Քոչարի և Վ. Փափազյան փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող «Տիտան» բանզալցակայանում բենզինը թափվել է ասֆալտին․ առկա է հրդեհի բռնկման վտանգ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն իրականացրել են տարածքի լվացման աշխատանքներ և հերթապահություն։