A
A
Զապորիժիեում ևԴնիպրոյում Զարուհի Սրապյանն անցկացրել է հյուպատոսական ընդունելություն
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի դեսպանության և Զապորիժիեի և Դնիպրոյի հայ համայնքների համատեղ նախաձեռնությամբ, ապրիլի 13-ին Զապորիժիեում, իսկ ապրիլի 14-ին ու 15-ին Դնիպրոյում դեսպանության հյուպատոս Զարուհի Սրապյանն անցկացրեց հյուպատոսական ընդունելություն:
Այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեպանատունը։
Վերջին ամիսներին հյուպատոսն արդեն երկրորդ անգամ է գործուղվում Ուկրաինայի նշյալ երկու քաղաքներ, օժանդակելով Դնեպրոպետրովսկի և Զապորիժեի, ինչպես նաև հարևան մարզերում բնակվող ՀՀ քաղաքացիներին տեղում օգտվելու հյուպատոսական բազմաթիվ ծառայություններից:
Երեք օրվա ընթացքում ավելի քան 120 քաղաքացիներ են սպասարկվել Հայաստանի հյուպատոսի կողմից, այդ թվում ստանալով խորհրդատվություն: