A
A
Երևանի գտնվող կահույքի սրահում հրդեհ է բռնկվել․ «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 20-ին, ժամը 14:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մայրաքաղաքային փողոցի 98 հասցեում գտնվող կահույքի սրահում:
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։