«Հայաստանին պետք է զինել»․ համոզված են ֆրանսիացի պատգամավորները․ Առավոտ
Աջակցիր «Ա1+»-ինԱռավոտի փոխանցմամբ, Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության նախագահ, Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր եւ նախագահ, Արեւելքի քրիստոնյաների հարցով կապի խմբի նախագահ Բրունո Ռետայոյի գլխավորած 4 հոգանոց պատվիրակությունը նախօրեին Սյունիքում էր։
Տեղ համայնքում ֆրանսիացի սենատորներին դիմավորեց մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու ներկայացրեց Արցախում, ինչպես նաեւ Տեղ համայնքում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները։
Ցեղասպանության զոհերի հիշատակման օրվա նախօրեին՝ Բրունո Ռետայոն հիշեցրեց, որ 2000թվականին, երբ Ֆրանսիայի նախագահը Ժակ Շիրակն էր, Ֆրանսիայի սենատն առաջինը ճանաչեց եւ դատապարտեց 1915 թվականին տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը։
«Մենք հայ ժողովրդի հետ հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Խոսում ենք ապրիլի 24-ի մասին, որը պատմություն է, բայց կարծես այդ պատմությունը դեռ չի ավարտվում։ Մենք այստեղ ենք, որպեսզի թույլ չտանք եւս մեկ անգամ ցեղասպանությունը կրկնվի։ Մենք այստեղ ենք, որովհետեւ հասկանում ենք, որ այն, ինչ անում է Ադրբեջանը Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների դեմ, դա նույն ցեղասպան քաղաքականության շարունակությունն է։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի դա չկրկնվի»,-ասաց Բրունո Ռետայոն։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, խոսելով Ադրբեջանի ագրեսիայի մասին, մասնավորապես անդրադառնալով Արցախի շրջափակմանը, նշեց, որ 21-րդ դարում աշխարհը թույլ է տալիս դեպքեր, որ 108 տարի առաջ տեղի է ունեցել հայ ազգի հետ։ «Որովհետեւ ցեղասպանությունից հետո այն դատապարտելը իրականում միայն մեկ նպատակ կարող էր ունենար՝ որ ցեղասպանությունը երբեք չպիտի կրկնվեր։ Բայց երբ այն կրկնվելու բնույթ է կրում, եւ երբ այսօր աշխարհը լուռ է, թե ինչ է կատարվում Արցախում, բնականաբար, դրան հաջորդելու են ցեղասպանական գործողությունները ու դրանից հետո կարեւոր չի՝ մեղադրում են, չեն մեղադրում, որովհետեւ այն արդեն իրականացվել է»,-ասաց Ռոբերտ Ղուկասյանը։ Վերջինիս խոսքով՝ Տեղ համայնքի տարածքում ապրիլի 11-ին Ադրբեջանը սադրիչ գործողություններից հետո ներխուժեց Հայաստանի սուվերեն տարածք, եւ մարզպետը չի բացառում նոր սցենարներ, քանի աշխարհը լուռ է։ «Չնայած բոլոր մարտահրավերներին ու ստեղծված ծանր իրավիճակին, Սյունիքը միասնական է պայքարելու, ապրելու եւ զարգանալու համար։ Մենք բոլորս պայքարելու ենք մեր իրավունքների համար մինչեւ վերջ»,-նշեց Ղուկասյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով