«ՌԴ-ն պետք է գործի, որ 120 հազար հայ էթնիկ զտման չենթարկվի». Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼՂ-ում այս պահին էթնիկ զտման վտանգը շատ առարկայական է դարձել: Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Անդրադառնալով քննադատութանը, որ ստեղծված իրավիճակի մեղավորներից է նաեւ ներկայիս իշխանությունը, քանի որ Արեւմուտքի հետ է նաեւ այս հարցով հանդիպումներ, քննարկումներ անցկացրել, ԱԽ քարտուղարն ասաց, որ քննադատողները այս դեպքում ՌԴ-ին վերաբերում են որպես ոչ լուրջ պետության:
«Եթե որեւէ պետություն իր ռազմավարական շահերը ստորադասելու է որեւէ երկրում գտնվող անձով կամ անձինքով, ապա դա ինձ համար պետություն չէ: ԼՂ-ում միակ ուժը, որ ներկայացված է, ՌԴ-ն, այնտեղի եւ իշխանությունը եւ բնակչությունը պրոռուսական, է: Այդ դեպքում ինչի՞ են նրանց պատժում, ԼՂ-ում հակառուսկանություն չկար գոնե մինչեւ այս վերջերս: Մենք 2018 թվականից հետո արտաքին քաղաքականության որեւէ փոփոխություն չենք կատարել, բայց դրա արդյունքում ստացել է 2020 թվականի պատերազմը: ՌԴ-ն իր ռազմավարական շահերն է հետապնդում, կարեւոր չէ, թե ինչ իշխանություն կա»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում