Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես Տեսանյութեր Տնտեսություն

«Յուքոմ» նոր փաթեթը․ հնարավորություն խնայելու մինչեւ 45 տոկոս գումար (տեսանյութ)

«Յուքոմ» ընկերության բոլոր բաժանորդները հնարավորություն ունեն միավորելու  ֆիքսված և շարժական ծառայությունները մեկ փաթեթում  և վճարել մինչև 45 տոկոս ավելի քիչ գումար, քան այդ ծառայություններին առանձին-առանձին բաժանորդագրվելու դեպքում։ Ընկերությունը բարելավում է Unity սակագնային փաթեթներով նախատեսված թե՛ ֆիքսված ինտերնետի արագությունը, թե՛ շարժական ինտերնետ-փաթեթների ներառումները։

 «Ucom-ի Unity 7000 և unity 9000 մարզային սակագնային փաթեթներում հետաքրքիր նորություն կա։ Մենք շարժական ինտերնետը այս փաթեթներում ավելացնում ենք, և խոսքը գնում է առկա և նոր բաժանորդների մասին»,- ասում է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Unity 8000 փաթեթին միացած բաժանորդներն այսուհետ տանը կունենան ինտերնետ մինչև 150 Մբիթ/վրկ արագությամբ, նախկին 100 Մբիթ/վրկ փոխարեն։ 

 «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրենը  հավելում է․   «Եվ միևնույն ժամանակ unity 9000 սակագնային փաթեթի համար խոսելու րոպեները շատանում են, կրկնապատկվում են այսօրվա կամ անցյալի 500 րոպեների փոխարեն դառնում է 1000 րոպե և խոսքը գնում է տեղական բոլոր զանգերի մասին, դեպի Արցախ զանգերի մասին, դեպի ԱՄՆ և դեպի Կանադա»։

12 ամսով միանալու դեպքում Unity  սակագնային փաթեթներով տրամադրվող տան ինտերնետի արագությունը կավելանա 50 Մբիթ/վրկ-ով բոլոր բաժանորդների համար։ Իսկ Unity 20 000 սակագնային փաթեթին միանալու դեպքում բաժանորդները կօգտվեն մինչև 500 Մբիթ/վրկ արագությամբ տան ինտերնետից, նախկին 400 Մբիթ/վրկ փոխարեն։

 «Մենք ուզեցինք շեշտադրել մեզ համար թե ինչքան կարևոր է մարզը, և դրա համար ցանկացանք խոսել 7000 և 9000 սակագնային փաթեթների մասին, որոնք թիրախավորում են մեր հարգելի և սիրելի մարզային առկա և նոր բաժանորդներին»,- շեշտում է  Ռալֆ Յիրիկյանը։

 Unity տարիֆի 55 000 բաժանորդներ արդեն օգտվում են «Յուքոմի» այս առաջարկից։ 

 Հիշեցնենք, որ  ընտրելով Unity սակագնային փաթեթների բաժանորդները ոչ միայն խնայում են բյուջեն, այլև մտապահում են ընդամենը մեկ հիմնական Unity հեռախոսահամար, որը մուտքագրելով Ucom հավելվածում կամ վճարային որևէ հարթակում՝  հնարավորություն են ստանում  արագ վճարել փաթեթում ներառված բոլոր ծառայությունների համար։